Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Հրդեհելու լուրից անմիջապես հետո Արծվիկ Մինասյանն այցելել է «Դիլիջան» ազգային պարկի հենակետ

Հրդեհելու լուրից անմիջապես հետո Արծվիկ Մինասյանն այցելել է «Դիլիջան» ազգային պարկի հենակետ
14.10.2017 | 13:27

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին երեկոյան, տեղեկանալով, որ հրդեhել են «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասում պահպանություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության պահակակետը, ժամանել է դեպքի վայր:

Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում, շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում:
Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող «Շամախյան» տեղամասի տնակը։


ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները եւ «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից եւ ժամանել դեպքի վայր:
Դեպքի վայր են ժամանալ նաեւ ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել եւ հանգցնել կրակը։
Հրդեհից տուժածներ չկան:


Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

Դիտվել է՝ 7777

Մեկնաբանություններ